Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Վերագտնենք մեր ոչ հեռավոր անցյալը

Վերագտնենք մեր ոչ հեռավոր անցյալը
08.05.2025 | 14:16

Երբեմնի Մայիսյան եռատոնի տրամադրությամբ ապրող հայը՝ աշխարհի ամենամաքուր և հյուրընկալ քաղաք Ստեփանակաերտում:

Տարիներ առաջ մենք այսպես էինք նշում Հաղթանակների տոնը:

Վաղը... այդ օրն է:

Հիշենք, արժևորենք և վերագտնենք մեր ոչ հեռավոր անցյալը:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 1410

Մեկնաբանություններ